Հեռահար ուսուցման համակարգի ուսանողը վճարում է ամբողջ գումարը, սակայն հեռահար ուսուցումը՝ դասական ուսուցում չէ. Աբովյան
Իհարկե, դժվար է չհամաձայնվել մեր գործընկերների բոլոր փաստարկներին, կապված արտակարգ դրության ռեժմի հետ, սակայն այստեղ շատ կարևոր է, որ մենք իրականում հասկանանք, թե արտակարգ դրությունն այս պարագայում ինչո՞ւ չպետք է երկարացվի: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով՝ արտակարգ դրության ընթացքում ուսանողները, այդ թվում նաև վճարովի համակարգում սովորող ուսանողները ստիպված էին ուսանել հեռահար համակարգով։ Սրա հետ մեկտեղ, ուսանողների ծնողները, օբեկտիվ պատճառներով՝ և՛ արտակարգ դրության սահմանափակումներից, և՛ տնտեսական վիճակներից դուրս գալով, կորցրել են աշխատանք։
«Փաստացի, այսօր մենք ունենք մի իրականություն, որտեղ հեռահար ուսուցման համակարգի ուսանողը վճարում է ամբողջ գումարը, ընդ որում, եկեք համաձայնեք, որ հեռահար ուսուցումը՝ դասական ուսուցում չէ, ուզենք, թե չուզենք, այստեղ կա որակի իջեցման խնդիր և սրա հետ մեկտեղ ծնողները չեն աշխատում և գումար չունեն, իսկ գումար միևնույն է՝ պահանջում են։ Իրականում՝ երիտասարդ ուսանողներն այսօր կանգնած են բավականին լուրջ խնդրի առջև»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...