Լիբանանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե հետաքննութունը չպարզի պայթյունի մեղավորներին
Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Ֆահմին մտադիր է հրաժարական ներկայացնել, եթե Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների հետաքննության ընթացքում մեղավորները չհայտնաբերվեն: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին:
«Մտադիր եմ սպասել հետաքննության արդյունքներին, և եթե որոշակի անձինք չբացահայտվեն, որոնք պատասխանատվություն են կրում պայթյունի համար, ապա հրաժարական կներկայացնեմ»- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Միջադեպի հետևանքով վերջին տվյալների համաձայն մահացել է 157 մարդ, որոնց թվում՝ 11 հայ: Վիրավորվել են 5000-ը, ավելի քան 300 000-ը՝ առանց տանիքի են մնացել:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ պայթել է նավահանգստի պահեստում գտնվող 2700 տոննա ամոնիումի նիտրատը, որն առգրավվել էր դեռևս 6 տարի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Վրաստանը քաղաքացիների կոմունալ ծառայությունների համար կվճարի մինչև հաջորդ տարվա մարտ
Վրաստանի կառավարությունը կոմունալ ծառայությունների համար քաղաքացիների փոխարեն կվճարի նաև նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փ...