Ի պաշտպանություն Ամուլսարի ակցիան չկայացավ, ոստիկանները բերման ենթարկեցին 18 քաղաքացու
Ընդդեմ Ամուլսարի շահագործման Կառավարության դիմաց հավաքվել էին քաղաքացիներ և իրավապաշտպաններ:
Սակայն ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենք միմյանցից կանգնել են 2 մ հեռավորության վրա: Սական ոստիկանությունը պահանջեց հավաքը դադարեցնել:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ իրեն ասել են՝ դադարեցնել հավաքը, և իրեն ձերբակալում են.
«Ես ասեցի, որ հավաք չեմ իրականացնում, այլ ինդիվիդուալ ակցիա եմ իրականացնում, իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում` Ամուլսարի հետ կապված»,-նշեց նա:
Ոստիկանության բաժանմունք տարվեց նաև իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը:
Auroranews-ի տեղեկություններով ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 18 քաղաքացի:
Արթուր Խուդինյանը նշել է, որ իրենք ներկայացրել են օրինական պահանջը, որ արտակարգ դրության ժամանակ կազմակերպել հավաքներ չի թույլատրվում, տրվել է ժամանակ, մասնակիցներից մի մասը գնացել է, իսկ ով մնացել է՝ բերման է ենթարկվել: Հավաքը դադարեցվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...