Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում. Ալինա Նիկողոսյան
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթին:
«Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է: Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը: Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար: Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...