Աաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան
Առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցին առ այն, թե ըստ նրա՝ որքանով է ընկալվել նրա զինվորական կերպարը հասարակության կողմից։
«Հասարակության կողմից քննարկել-չքննարկելու հարցը չեմ հասկանում, այսինքն հասկանում եմ, որ շատ քննարկվեց, շահարկումներ շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ միակ կինը չեմ, քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրում։ Նախկինում, մինչեւ հեղափոխույթյունը, հետո էլ, եղել են պատգամավորներ կամ լրագրողներ, որոնք դիրքերում կամ ԶՈւ-ում այլ միջոցառումների ժամանակ զինվորական համազգեստ կամ դրա մի մասը կրում են», ասել է Աննա Հակոբյանը։
Մեկնաբանի դիտարկմանը, թե տարբեր բիզնեսների մեջ հաճախ են շոշափում նրա անունը, Աննա Հակոբյանը պատասխանել է, թե նման լուրերի համար հիմք չկա․
«Այլեւս ոչ հետեւում եմ, ոչ հետաքրքրվում եմ, լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավականան բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են։ Մեր լրագրությունը նորանոր բարձունքներ է նվաճում։ Ցավալի փաստ է»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...