ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինացի հաղորդավարուհուն որդու աչքի առաջ ծեծի են ենթարկել և փորձել բռնաբարել
Ուկրաինացի հաղորդավարուհի Անաստասիա Լուգովայային որդու աչքի առաջ ծեծել և փորձել են բռնաբարել Մարիուպոլից Կիև մեկնող գնացքում:
Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում պատմում է, որ գիշերը գնացքի խցիկ է մտել ներքնազգեստով մի տղամարդ և սկսել հարվածել իրեն: Հաղորդավարուհին սկսել է բղավել և բղավոցից արթնացել է նրա փոքրիկ որդին, ով նույնպես սկսել է գոռալ: Տղամարդը փորձել է հարվածել երեխային, բայց Անաստասիան կանգնեցրել է նրան` ասելով, որ պատրաստ է կատարել նրա ցանկացած խնդրանքը:
Ի պատասխան դրա` տղամարդը փորձել է բռնաբարել կնոջը: Այդ ժամանակ Լուգովայան համոզել է տղամարդուն դուրս գալ սենյակից, որպեսզի որդին ոչինչ չտեսնի, տղամարդը համաձայնել է և հաղորդավարուհուն տարել է իր խցիկ: Սակայն, երեխան շարունակել է բարձր լացել: Այդ ժամանակ հաղորդավարուհին որդուն հանգստացնելու պատրվակով լքել է հարձակվողի առանձնասենյակը և որդու հետ թաքնվել հարևան վագոնում:
Ի վերջո, հանցագործին ձերբակալել են, գնացքի ղեկավարը կարգադրել է հսկել նրան, որպեսզի չփախչի:
Նշվում է, որ հաղորդավարուհու ամուսինը հայտարարել է, թե գնացքի աշխատակազմը գումար է առաջարկել իր կնոջը` դեպքի վերաբերյալ չբարձրաձայնելու համար:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրությում պայթյունի պահին տանը նստած կինն ու երեխաները մնում են պատուհանների տակ
Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից նոր տեսակադրեր են հայտնվել համացանցում: Դրանցից մեկում երևում է, թե պայթյու...