Մարությանը կատակեց գիշերային շինարարության մասին
Մենք ապօրինի կառուցապատման դեմ պայքարում ենք բառի բուն իմաստով գիշեր ցերեկ, քանի որ կառուցապատողների ամենասիրելի աշխատանքային ժամանակահատվածը շաբաթ առավոտվանից մինչև կիրակի երեկոյան, քանի որ ոչ աշխատանքային է։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը. «Իսկ ամենասիրելի ժամանակը շաբաթ-կիրակիի գիշերն է: Ապօրինությունների մեծ մասը հենց այդ գիշեր են տեղի ունենում։ Աշխատողներին հաճախ խնդրում են շաբաթ ու կիրակի, նաև գիշերը կսակածելի օբյեկտների մոտ ծառայություն տանել։ Դուք չեք պատկերացնի: 15-20 հոգով, պատրաստված, շինանյութով գալիս են: Կարելի է ֆիլմ նկարահանել դրա մասին: Գալիս հավաքում են: Այդ մարդիկ կառուցապատման չեմպիոններ են: Եթե գիշերային կառուցապատման մրցույթ լինի, մենք աշխարհում լավագույն տեղերը կզբաղեցնենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...