Երբեք մի հուսահատվեք դժվարին իրավիճակներում. Նունե Սարգսյան
«Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել է վեբինարների շարք Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի մասնակցությամբ, որոնց ընթացքում երեխաների հետ անմիջական զրույց է ծավալվում տիկին Սարգսյանի հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այդ շրջանակում տիկին Նունե Սարգսյանը երեխաների հետ քննարկել է իր հեղինակած «Կախարդական կոճակներ» գիրքը: Քննարկման ընթացքում նա նաև պատասխանել է 5-10 տարեկան ընթերցողների հարցերին:
«Կախարդական կոճակներ»-ը 2005 թվականին Երևանում լույս տեսած «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես կատարվեց» գրքի երկրորդ հրատարակությունն է։ Այն հեքիաթ է տասնամյա աղջնակ Սադափ Դարզիի մասին, ով ցանկանում է աշխարհը փրկել խնդիրներից։
Քննարկմանը մասնակից երեխաները նախ ներկայացրել են իրենց մտքերը բարու և չարի պայքարի մասին, ապա դրվագներ պատմել գրքից: Վեբինարի նպատակն է եղել խրախուսել երեխաներին՝ անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը, սովորել տրամաբանել, աշխատել թիմում և տարբերել չարն ու բարին՝ ըստ իրենց տարիքային պատկերացումների:
Պատասխանելով փոքրիկների հարցերին՝ տիկին Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է լավ ընկերներ ունենալ, մարդկանց հանդեպ լինել բարի ու հոգատար, ձգտել նրանց օգնել: Նա տեղեկացրել է, որ գիրքն ունենալու է շարունակություն, իսկ առաջիկա օրերին հրատարակվելու է իր մեկ այլ ստեղծագործություն՝ «Մրջնակերներ» վերնագրով:
Տիկին Սարգսյանը չափազանց տպավորվել է ինչպես երեխաների արձագանքներից, այնպես էլ գրքի հերոսների կերպարների նմանությամբ նրանց ստեղծած աշխատանքներից՝ պլատիլինից պատրաստված տիկնիկներ ու կոճակներ, նկարներ:
Նշելով, որ գրքում նկարագրված դեպքերը կարծես համընկնում են այսօրվա համավարակի հետ՝ տիկին Սարգսյանը հորդորել է երեխաներին ավելի ուշադիր ու զգույշ լինել և պաշտպանել հիգիենայի կանոնները:
Պատասխանելով իր գրքում նկարագրված՝ Մաքուր քաղաքին վերաբերող հարցին՝ նա մասնավորապես նշել է. «Ես երազում եմ, որ գա այն օրը, երբ մեր Երևանը կդառնա այնքան մաքուր, որքան Մաքուր քաղաքը: Մաքուր պահենք մեր տունը, մեր շքամուտքը, մեր բակը, մեր փողոցը»:
Ակնկալելով, որ նման հանդիպումները շարունակական կլինեն՝ տիկին Նունե Սարգսյանը երեխաներին ուրախ ու առողջ ամառ է մաղթել և կոչ արել շատ գրքեր կարդալ: «Երբեք մի հուսահատվեք դժվարին իրավիճակներում, որովհետև դուք ուժեղ և խելացի հայ երեխաներ եք»,- ասել է Նունե Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...