Տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնելու խախտման դեպքեր
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ оգոստոսի 3-ին շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ իրականացնել Երևանի Կենտրոն, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակում, Եղվարդի խճուղիում, Նոր Նորքի 1-ին զանգվածում ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում և շրջիկ խմբերով իրականացված վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, ինչպես վերջին մի քանի օրերին, կրկին հայտանբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնելու խախտման դեպքեր։
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում կատարել են ամենօրյա իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև որոշ թերությունների դեպքերով տվել շտկման ցուցումներ։
Վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...