ՏԵՍԱՆՅՈՒԹ. 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը․ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են տղամարդուն ու պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է: Համայնքային ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին։
Ոստիկանությունում պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։ Եղելությունը պարզելուց հետո դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տան ննջասենյակում իրավապահները հայտնաբերեցին սպանված կնոջ դիակը։ Տանը հայտնաբերվեց նաև արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվեց հետևյալը. նախնական տվյալներով՝ քրոջ ու եղբոր միջև տան հետ կապված կենցաղային վեճ էր սկսվել, որի ընթացքում էլ տղամարդը նախ պարանով էր խեղդել կնոջը, ապա գլուխը կտրել։ 58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրությում պայթյունի պահին տանը նստած կինն ու երեխաները մնում են պատուհանների տակ
Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից նոր տեսակադրեր են հայտնվել համացանցում: Դրանցից մեկում երևում է, թե պայթյու...