Կապել են ոսկու խանութի վաճառողուհու բերանն ու ձեռքերը, դանակի և զենքի գործադրմամբ սպառնացել
2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք` ապօրինի ձեռք բերած և կրած զենքերով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող դանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ մեկ անգամ կրակոց են արձակել, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝ դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...
Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...