Ծաղկաձորի հանգստի գոտիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։ Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների կատարումը։ Դիտարկումների արդյունքում գրանցվել են խախտումներ և թերություններ, որոնք շտկվել են տեղում։ Տեսուչների ցուցումով ոստիկանները դիմակ չկրելու համար 3 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Նշենք, որ ԲԸՏՄ մշտադիտարկումները մշտապես զուգորդվում են հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման և բացատրական աշխատանքներով։ Պարետատան որոշումներով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթները Տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ռեժիմով։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...