Զարհուրելի սպանություն Երևանում. տղամարդը դանակով կտրել է քրոջ գլուխը և այն թաքցրել ցելոֆանե տոպրակում
Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև ծառայության մեկնող տեղի ոստիկանները նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ է տեղափոխում:
Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ:
Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղում աշխատում են նաև դատական բժիշկը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Քիչ առաջ դեպքի վայր բերվեց սպանության կասկածանքով ձերբակալվածը ու այստեղ քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...