Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Նախարարի խոսքով` այժմ փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում դեղամիջոցը գրանցելու համար։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։
Նախատեսում են պատվաստումը սկսել բժիշկներից և ուսուցիչներից։ Միաժամանակ հետևելու են պատվաստված մարդկանց առողջական ընթացքին։
Իսկ զանգվածային պատվաստումը Ռուսաստանում նախատեսում են մեկնարկել հոկտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...