Ռուսաստանն այսօրվանից բացում է Աբխազիայի հետ սահմանը. կգործի նաև Թուրքիա Ռուսաստան ավիահաղորդակցությունը
Ռուսաստանն օգոստոսի 1-ին, բացում է Աբխազիայի հետ սահմանը։ Տեղեկությունը հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Շտաբի նիստն անցկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Աբխազիայի հետ սահմանների բացման մասին որոշումն ընդունվել է սանիտարահամաճարակային իրադրության գնահատման վերաբերյալ` Ռոսպոտրեբնադզորի և Առողջապահության նախարարության եզրակացությունների հիման վրա:
Հիշեցնենք` ավելի վաղ որոշում էր կայացվել վերականգնել Ռուսաստանի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել էր, որ մոտ ապագայում դիտարկվում է նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնումը, եթե երկրները համապատասխանում են որոշակի չափորոշիչների` վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Հիվանդացության աճի օրական տեմպը` մեկ տոկոս։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...