Մինչ ամառվա վերջ մեկ ամիս է մնացել. արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները հանգստանալու են. Sputnik Արմենիա
Մինչ ամառվա վերջ մեկ ամիս է մնացել ու Հայաստանում շատերը չեն էլ մտածում հանգստի մասին, հատկապես երկարատև լոքդաունից հետո։
Արտասահմանում հանգստանալն այս տարի անիրագործելի երազանք է բոլորի համար։ Նույնիսկ Վրաստանի առողջարաններն են անհասանելի ինչպես Հայաստանի շարքային քաղաքացիների, այնպես էլ պաշտոնյաների համար։
Sputnik Արմենիան որոշել է պարզել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները հանգստանալու են, և եթե այո, ապա որտե՞ղ։
Նախագահի վարչակազմից մեզ հայտնեցին, որ հաշվի առնելով սահմանային լարվածությունը, ինչպես նաև ելնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ծրագրում մեկնել արձակուրդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում չէ, և արձակուրդ գնալու որոշում չկա։ Նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի խոսքով՝ Փաշինյանը շարունակում է իրականացնել իր գործառույթները: Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հայտնեց, որ Աննա Հակոբյանի արձակուրդի մասով դեռ որոշում չկա։
Փոխվարչապետ ու արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը դեռ չի պլանավորում արձակուրդ գնալ։ Ինչպե՞ս հանգստանա, եթե երկրում մինչ օգոստոսի 12-ը արտակարգ դրություն է հայտարարված, և այն դեռ կարող է երկարացվել։ Ըստ ամենայնի՝ Ավինյանը մինչև երկրում համաճարակային իրավիճակի բարելավումը արձակուրդ չի մեկնի։
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նույնպես հանգստանալու ժամանակ չունի, թեև խորհրդարանը հուլիսի 21-ից, ըստ էության, արձակուրդ է գնացել։ Նրա օգնական Դավիթ Կարապետյանն ասաց, որ Միրզոյանը շարունակում է ակտիվ աշխատել և դեռ արձակուրդի մասին խոսակցություն չկա։
Հանգստի հարցում չի կողմնորոշվել նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանե խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Իսկ ահա «Իմ քայլըե խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որոշել է տանը մնալ ու ոչ մի տեղ չմեկնել։
Լրատվամիջոցին չհաջողվեց կապ հաստատել «Բարգավաճ Հայաստանե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հաշվի առնելով նրա հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, դժվար թե նա կարողանա հեռու գնալ։
Ի տարբերություն բոլորի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չհետաձգել արձակուրդը։ Մարտին մեկ շաբաթ հանգստանալուց հետո նա այս շաբաթ էլ է հանգստացել՝ չհաշված կորոնավիրուսով վարակվածների հետ շփվելու պատճառով երկու շաբաթ ինքնամեկուսացումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...