Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի և այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում և խորհրդատվություն։
Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես, հյուրանոցները։
ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
Նմանատիպ հոդվածներ
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...