«Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ. սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վրացական իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը։ Այսինքն՝ Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ։ Պատճառը Թբիլիսիում կամրջի շինարարությունն է։
Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանքներ։
Կկանգնի նաեւ արտահանումը Հայաստանից, օրինակ՝ հանքանյութի արտահանումը, որը երկաթուղուց բացի այլընտրանք չունի։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաստատեցին մեր տեղեկությունը։ Միակ տարբերակն այն է, որ 16 օր ապրանքները կուտակվեն նավահանգիստներում եւ երկաթգիծը բացվելուն պես սկսեն արագ-արագ տեղափոխել Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...