«Կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամը». թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ադրբեջանի ժողովրդա-
կան ճակատ» (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Գեհրեմենլին։ Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած հայտնի ցույցից հետո՝ մեղադրվելով պետական հեղաշրջման մեջ։
Եթե լուրը հաստատվեց, ապա մեր դիվանագիտության համար կարևոր կռվան կարող է դառնալ։
Իմ ու Էլբակեան Էդգարի «Ժամանակակից Ադրբեջան» գրքից մի հատված նշված կուսակցության մասին.
««Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) ստեղծվել է արդեն նորօրյա անկախացման օրերին՝ 1989 թ.
հուլիսի 16-ին, Աբուլֆազ Էլչիբեյի և ևս 14 հոգու կողմից։ 1992-1993 թթ.՝ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության տարիներին, եղել է վերջինիս քաղաքական ու ռազմական հենարանը՝ զինված ջոկատներ ունենալով ինչպես երկրի ներսում, այնպես էլ ռազմաճակատում։ 2000 թ.-ից հետո մինչ օրս կուսակցությունը ղեկավարում է Ալի Քարիմլին։ Վերջին անգամ կուսակցությունը Միլլի մեջլիսի ընտրություններում անցողիկ շեմը կարողացել է հաղթահարել 2005 թ.-ին (5 տեղ)։ Անդամների թիվը խիստ մոտավոր հաշվարկներով 50 հազար է»:
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...