Զարթոնք համայնքում միջադեպի հետևանքով 4 ձերբակալվածներից մեկը համայնքի ղեկավարի տեղակալն է. NEWS. am
Հուլիսի 27-ին Զարթոնք համայնքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 ձերբակալվածներից մեկը համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը։
«Ձերբակալվել է նաև պարոն Պողոսյանի հարազատը, Հովհաննես Հովսեփյանն ու Զարզանդ Բաղչագուլյանը»,- ասաց Սամվել Աղաջանյանը՝ հավելելով, որ վերջին երկուսը նախկին գյուղապետի համախոհներն են։
Զարթոնքի 4 բնակիչները ձերբակալվել են 72 ժամով։ Վաղը լրանալու է ժամկետը։
«Փաստաբաններն այդ գործով են զբաղվում»,- ասաց համայնքի ղեկավարը։
Նա հավելեց, որ այս պահին համայնքում վիճակը հանգիստ է։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, Զարթոնքում համայնքի նախկին ղեկավարի, նրա համախոհների և ներկա ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանի և վերջինիս համախոհների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ Սուրեն Պողոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ ինքն ու իր համախոհները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ դուրս գրվել։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...