Վարչապետը կշտամբել է Սինանյանին, որ նա ամբողջովին ձախողել է Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը. «Փաստ»
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակցի:
Ըստ տեղեկությունների, անկախ կոնկրետ այս ազատումների պատճառներից, ընդհանուր առմամբ վարչապետի համբերության բաժակը լցվել է գրասենյակի անարդյունավետ գործունեության հետ կապված: Մասնավորաբար, սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականի պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։
Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, օրերս Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Զարեհ Սինանյանի հետ՝ կշտամբելով, որ նա ամբողջովին ձախողել է Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը, քանի որ ներկայումս բավական փխրուն իրավիճակ է ստեղծվել հայրենիք-Սփյուռք հարաբերություններում։
Խոսակցության վերջում հանձնակատարին Փաշինյանը հանձնարարել է շատ կարճ ժամանակում հասկանալ Սփյուռքի տարբեր շրջանակների ընդհանուր տրամադրությունը և ողջ իրավիճակն ամենայն մանրամասնությամբ անձամբ զեկուցել իրեն։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...