ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահանջած փողը ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։
Հուլիսի 31-ին ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գումարը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։ Փողը հայտնաբերվել է մեքենայի սրահում։
Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...