«Պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը». Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել
ՀՀ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել:
Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է ինձ Շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման բարձր վստահության համար՝ վստահեցրել եմ, որ իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու եւս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահեն կառավարման եւ հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր:
Հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ շեշտել. որ հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, իհարկե, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է մեր հանրապետությունում կյանքի որակի վրա, եւ այն նշաձողը, որը սահմանվել է մինչ այժմ՝ շրջակա միջավայրի կառավարման, ընդերքօգտագործման եւ մյուս բաղադրիչների կառավարման ոլորտում, առկա հիմնախնդիրների լուծման կամ ավելի նորարար լուծումներ առաջադրելու գործում, պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը եւ համատեղ ջանքով բոլոր սերունդների այս գերատեսչությունում խմբված հմտություններ, գիտելիքներ եւ փորձառություն ունեցող բոլոր գործիչների հետ համատեղ օր առաջ իրականացնենք Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացու»։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...