Ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի գործունեությունը
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնն այսօր ակտիվ ստուգայցեր է կատարել, մասնավորապես, հյութերի եւ պահածոների գործարաններում, զուգահեռ նաև կասեցումներ է իրականացրել։ Կասեցվողների այսօրվա ցանկում էին, մասնավորապես, «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը։ Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։
Ստեփանավանում բիզնեսն հիմնականում բարեխիղճ է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման հարցում։
Այս պատկերն է այսօր արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը, որի մասնագիտական թիմերը լայնածավալ ուժեղացված ստուգայցեր են անցկացրել քաղաքում։ ԱԱՏՄ մասնագետներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ դրանք եղել են տեղում շտկման ենթակա ու կասեցման համար հիմք չեն հանդիսանում։ Ստուգայցն ընդգրկել է բավականին լայն ոլորտներ՝ մանրածախ առեւտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ, դեղատներ և այլն։
Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են իրենց լայնածավալ աշխատանքը մայրաքաղաքում և մյուս մարզերում։ Ստուգայցերի հիմնական ոլորտային ուղղություններից են նաև բժշկական հիմնարկները և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները․ վերջիններում մշտադիտարկումների անցկացումը սահմանված է պարետի 104 որոշմամբ։
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնն այսօր ակտիվ ստուգայցեր է կատարել, մասնավորապես, հյութերի եւ պահածոների գործարաններում, զուգահեռ նաև կասեցումներ է իրականացրել։ Կասեցվողների այսօրվա ցանկում էին, մասնավորապես, «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը։ Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։
ԱԱՏՄ-ն զգուշացնում է՝ թեև խախտումները զգալիորեն նվազել են, սակայն անակնկալ ստուգայցերն ամեն օր են ու ամենուր։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...