Տիգրան Ավինյանի նկարագրած սցենարները սպառիչ չեն և ռիսկերը ավելի լայն են. Աղաջանյան
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը նշեց, որ դա զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է. «Որոշում է կայացվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր: Ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ, եւ տեղի կունենա մրցույթը:
Այս պահին գույքը գնահատվում է մոտ 7,716 մլրդ դրամ, դրան գումարած 83 մլն դրամ հողամասային կադաստրային արժեքը: Օրբելի փողոցի վրա հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,-ասաց Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Այնքան էլ կենտրոնում չի, բայց տենց էլ կարելի է ասել»:
Փոխվվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ճիշտ չէ, որ գույքը վաճառում ենք, բայց այդ նույն գույքը գրավ ենք պահում, դա նվազեցնում է ներդրումային գրավչությունը: Նրա խոսքով, պարզապես պետք է նկարագրվի, թե ինչ է լիենլու այն դեպքում՝, եթե ներդրողն իր պարտավորությունները չկատարի:
Վարչապետն էլ արձագանքեց. «Անտրամաբանական է, մարդը գալիս գույքը ձեռք է բերում, մենք ասում ենք՝ չենք տալիս քեզ: Չի կարող տենց բան լինի: Մարդը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության գրավադրել, միջցներ ներգրավել, որ իր ներդրումները կատարի»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ստացվում է տարօրինակ պրակտիկա: «Ես էլ տեղյակ չէի փաստորեն, որովհետև պայմանների կատարումը այլ մեխանիզմներով կարող ենք ապահովել»,-ասաց նա և նշեց, որ եթե նման պրակտիկա կա ներդրողների համար կբարդացնի պրոցեսը և պետք է վերանայել դա:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի նկարագրած սցենարները սպառիչ չեն և ռիսկերը ավելի լայն են: Ամեն դեպքում նա ասաց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ է, որ ձեռք բերողը հնարավորություն ունենա գրավադրել այն, ապա ավելացրեց, որ Նարեկ Բաբայանը կներկայացնի առաջարկներ:
Վարչապետն ասաց, որ հիմա գույքեր են հանել մրցույթի, և պետք է շուկայի արձագանքը լսեն: Սուրեն Պապիկյանն առաջարկեց հանել հարցը օրակարգից և մյուս նիստին դնել քվեարկության, սակայն վարչապետը նշեց, որ դրա կարիքը չկա, ընթացակարգային հարցերը կլուծեն: Նախագիծն ընդունվեց:
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...