Տավուշի մարզի Բերդ համայնքում կգործի «Թումո» կենտրոն. կառավարության որոշումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
«Սիմոնյան» կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտե՝ Բերդի ավագ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից մի հատվածը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու նպատակով հիմանդրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հարցով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ դա կարևոր նախաձեռնություն է:
«Այս նախագծի շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումո»-ն իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որ հիմնական կենտրոններում է իրականացվում, բացի այդ, նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստման համար»,-ասաց Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...