Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա
Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Zartonk media»-ն՝ հղում կատարելով Haypress-ին:
Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց. «Պատահարի վերաբերյալ տեղեկացված են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, Քյոլնի հայ համայնքը, Գերմանահայոց Առաջնորդարանը, Գերմանիայի պատկան մարմինները, Քյոլնի քաղաքային ոստիկանությունը: Վերջիններս լիովին տիրապետում են իրավիճակին, ընթանում է հետաքննություն»:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...