Մոսկվայում մոտ 1000 հայ բերման է ենթարկվել, մի քանիսը՝ կալանավորվել
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բերման է ենթարկվել մոտ 1000 հայ, մի քանիսը կալանավորվել են։ Բերման ենթարկվածների մի մասն ազատ է արձակվել արձանագրություն կազմելուց հետո, մի մասը ենթարկվել է վարչական տուգանքի՝ վճարելով որոշակի գումար, կալանավորված ՀՀ քաղաքացիները կալանքի տակ կմնան 2 ամիս ժամկետով՝ մինչև նախաքննության ավարտը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնել են Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակին կից փաստաբանական ասոցիացիայից՝ ընդգծելով, որ կալանավորված քաղաքացիները մեղադրվում են խուլիգանության, զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ հասարակական կարգը խախտելու համար:
Այս պահին հայերի մասնակցությամբ բախումների բոլոր մասնակիցների պաշտպանությամբ զբաղվում են ասոցիացիայի անդամ փաստաբանները:
«Բերման ենթարկված քաղաքացիների մի մասը քաղաքում ավտոշարասյուներով և դրոշներով շրջողներն էին, որոնց, չարտոնված ակցիա անցկացնելու համար արձանագրություն կազմելուց հետո, ոստիկանությունը բաց է թողել: Իսկ կալանքի տակ գտնվողները կասկածվում են ադրբեջանցիների ռեստորաններ ներխուժելու և խուլիգանական գործողություններ կատարելու համար: Այս դեպքերից հետո կա 2 տուժած հայ. մեկը BMW մակնիշի մեքենայի վարորդ Գարիկ Գրիգորյանն է, մյուսը՝ Էրիկ Անանյանը: Վերջիններիս գործով կալանավորվել են մի շարք ադրբեջանցիներ: Նրանցից 7-ը մեղադրվում է կանխամտածված սպանության փորձ կատարելու համար»,- ասացին ասոցիացիայից՝ ընդգծելով, որ այս պահին «դեպորտի» ենթարկված ՀՀ քաղաքացիներ չկան:
Նշենք, որ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Փաստաբանների ասոցիացիան գործում է Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակի մասնաճյուղի ներքո: Այս ընթացքում փաստաբանները բազմիցս ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմը, ինչին ականատես եղանք հատկապես անցած շաբաթ, երբ Մոսկվայում բախումներ տեղի ունեցան ադրբեջանցիների և մեր հայրենակիցների միջև: Վերջիններս ստիպված էին պաշտպանել իրենց և իրենց ձեռնարկությունները զայրացած ադրբեջանական ամբոխի հարձակումներից: Ռուսաստանի անվտանգության ուժերը միջամտեցին հակամարտության կարգավորմանը, և մի քանի ժամվա ընթացքում նրանք կարողացան հայտնաբերել և ձերբակալել մայրաքաղաքում տեղի ունեցող անկարգությունների հեղինակներին: Իրավիճակի կարգավորման գործում առանձնահատուկ դեր ունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...