Մանկատան սաների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը կրթական պարտավորությունն է. Փաշինյան
Մեկնարկել է ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման միջոցառումը, որի շրջանակում երեք հարյուր շրջանավարտի համար նախատեսվել էր բնակարանի գնման վկայագրի տրամադրում: Արդեն վկայագրեր տրամադրվել են 133 շրջանավարտների: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք հարյուր երեսուն մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին, այն է՝ տասնութ տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի լինի, սեփականության վկայական չունենա, վերջին հինգ տարվա ընթացքում բնակարան օտարված չլինի»,- ասաց Բաթոյանը:
Նա նշեց, որ մանկատան քսանչորս անձի պարագայում առաջարկվում է բացառություն անել ու ներառել ծրագրում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագծից դուրս նաև մանկատներին վերաբերող այլ խնդրի մասին բարձրաձայնեց:
«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մանկատան սաների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը կրթական պարտավորությունն է: Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագայում ապահովվի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորությունը, և մարդիկ փակուղում չհայտնվեն», -ասաց վարչապետ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...