Ինչու է Արթուր Վանեցյանը հրավիրվել ԱԱԾ. մանրամասներ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին
Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկտամամբ սկսել է քրեական հետապնդում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.
Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրահանգով քաղաքական հետապնդումների ենթարկելը։
Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։
Ո՞րն է այս ամենի պատճառը։
Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին, հասցնում են գիտակցության կորստի։
Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։
Այս ամենը քաղաքական իշխանության կողմից «Հայրենիք» կուսակցությունը և դրա ղեկավար Արթուր Վանեցյանին վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է։
Նիկոլ Փաշինյանին հիշեցնում եմ, որ ցանկացած իշխանություն, որն ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացնում է այսպիսի քաղաքական հետապնդումներ, դատապարտված է պարտության։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են…
Հ.Գ. Արթուր Վանեցյանն առավոտյան 10:00-ին կայցելի ԱԱԾ վարչական շենք»,- գրել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...