Իջևան-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ 2105»-ը բախվել է բետոնե հենասյանը. վարորդը տեղում մահացել է
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը. վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Անժելա Մ.-ն (ծնված 1987 թ.), Լիլիա (ծնված 2013 թ.) և Լամարա (ծնված 2011 թ․) Ո.-երը տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաները չեն տուժել։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...