Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը. Փաշինյան
Վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավել ու բարելավվում է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն:
Փաշինյանը նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում եւ պետք է ամեն ինչ անել, որ կուտակումներ չլինեն փոստային բաժանմունքներում:
«Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստը անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից:
Մենք ունենք խնդիր համաճարակը դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսը այսօր ունենք, թե որքանով այդ շնսը կիրականացնենք, կախված է մեզանից:
Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...