Երևանում 31-ամյա կինը ծննդաբերել, ապա երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել աղբարկղը, նա ձերբակալվել է
Հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, և Արմինե Հ-ն ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...