ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստան. Աղետ Ռաճայի շրջանում. տարհանում են բնակչությանը
Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում հորդառատ անձրևների պատճառով վարարել է Ռիոնի գետը. վնասվել են մի շարք կամուրջներ, մայրուղին, և ջուրը քշել է էլեկտրահաղորդիչ սյուները: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:
Ըստ տեղեկության՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ աղետի գոտի են մեկնել վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալներ Իրակլի Կարսելաձեն և Իլյա Բեգիաշվիլին, ինչպես նաև Միավորված ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիգա Մանդարիան, գրում է Aliq.ge-ն։
Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Անձրևների և գետերի հունից դուրս գալու հետևանքով վնասվել են ճանապարհներն ու բնակելի տները: Ըստ Օնիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Չիքվաիձեի, հիմնականում վնասվել է ենթակառուցվածքը, սակայն աղետը վնաս է հասցրել նաև մի քանի ընտանիքների: Այս մասին տեղեկացնում է Jenws.ge-ն։
«Դժբախտաբար, վնասը ավելի մեծ տարածք է ընդգրկում, երեկվա համեմատ: Երբ գնում ենք Զեմո Ռաճա, այս ուղղությամբ ճանապարհը զգալիորեն վնասված է: Ինչ վերաբերում է վնասին, ապա այն բավականին մեծ է, որը հիմնականում ընդգրկում է ենթակառուցվածքային օբյեկտները, դրանցից մի քանիսը տներ են: Մենք ճշգրիտ տեղեկություններ չունենք», – հայտարարել է Դավիթ Չիքվաիձեն:
Ըստ նրա՝ վտանգ է սպառնացել երկու ընտանիքի, քանի որ գետը գտնվում էր նրանց տան հարևանությամբ, և փրկարար ծառայությունը նրանց տեղափոխել է անվտանգ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...