Team ընկերությունը բանկում գրավադրել է իր գնած Veon Armenia (Beeline) ընկերության 100% բաժնետոմսերը
Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ Team ընկերությունը բանկում գրավադրել է իր գնած Veon Armenia (Beeline) ընկերության 100% բաժնետոմսերը։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում իր համաձայնությունը տվեց ընկերության առաջարկած այս գործարքին։
Հանձնաժողովը հուլիսի 10–ի նիստում հաստատել էր Veon Armenia ընկերության առաջարկը` ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը Team ընկերությանը փոխանցելու վերաբերյալ։
Իսկ այսօրվա նիստում պարզվեց, որ Team–ի սեփականատեր Եսայան եղբայրներն այդ գործարքի դիմաց դեռ չեն վճարել։ Իսկ որպեսզի կարողանան վճարել, որոշել են Veon Armenia–ի բաժնետոմսերը գրավադրել ու ստացված գումարով վճարել հենց այդ նույն բաժնետոմսերի դիմաց։
Հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։
Veon Armenia ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ:
Հանձնաժողովի որշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում`psrc.am
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...