Մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած․ Նաիրա Զոհրաբյան
Օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղակի աննախադեպ են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Թուրքական էնդշպիլ
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջեւանում եւ Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին։ Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղակի աննախադեպ են։
Ակնհայտ է մեկ բան՝ առաջին անգամ, խոսքը բնականաբար, չի վերաբերում նախորդ հարյուրամյակին, մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած եւ սա չգիտակցելը առնվազն քաղաքական ինֆանտիլիզմ կլինի։
Եւ երկրորդ ակնհայտ դիտարկումը. եթե Թուրքիան նախկինում իր ռազմական ներգրավվածությունն ուներ Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ Թուրքիայի ռազմական նկրտումներն ակնհայտորեն շատ ավելի լայն աշխարհագրություն են սպասարկում եւ այդ երկիրն իր զինուժն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմաբազա է ստեղծել Քաթարում, ակնհայտ հավակնություններ ունի Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների հանդեպ։ Սա, բնականաբար, Թուրքիայի պանթուրքիստական ռազմավարության ճանապարհային քարտեզի մասն է։
Ու էս ֆոնին Էրդողանի մամուլի խոսնակը նախօրեին, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, երբ Պուտինն ընգծում լարվածության աճին նպաստող որեւէ գործողության անթույլատրելիության մասի, հայտարարում է՝ «Թուրքիան լի է վճռականությամբ մինչեւ վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ անկախ սպառնալիքի աղբյուրից, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որեւէ այլ երկիր»։
Այստեղ, կարծում եմ հասկանալի է, որ «ключевое слово»-ն Ռուսաստանն է։
Թուրք-ադրբեջանական նման մասշտաբի եւ այդ երկրների քաղաքական էլիտաների ծայրահեղ հռետորաբանությամբ զորավարժություններից հստակ է, որ մենք այլեւս դեմ հանդիման ենք նոր մասշտաբի մարտահրավերների հետ, և իրավիճակը ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի։
Ես հասկանում եմ, որ «Սպիտակ Շորժա» փարթին այսօր ամենաակտուալ թեման է, բայց ուզում եմ հուսալ, որ մեր արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունները հաշվարկել են ու պատրաստ են թուրք-ադրբեջանական այս զորավարժությունների ռեալ ռիսկերին ու մարտահրավերներին։
Այլապես, չէ, եկեք այլապեսը չասեմ։
Ընդամենը ֆիքսենք, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...