Հայաստանը օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա. Չավուշօղլուն խեղաթյուրում է իրականությունը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին, գրում է ermenihaber.am-ը։
Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության խնդրին։ Թուրքիայի ԱԳ նախարարը, խեղաթյուրելով իրականությունը, Հայաստանին մեղադրել է համաճարակային իրավիճակը օգտագործելու և Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ։
Նա մասնավորապես նշել է․ «Համավարակի շրջանում, երբ սպասում ենք, որ բախումները պետք է ավարտվեն, երբ ջանում ենք այս իրավիճակը վերափոխել երկխոսության և խաղաղության առիթի, Հայաստանն այս ընկալմանը հակառակ է գործում և օգտագործում է համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես ականատես եղանք Ադրբեջանի տարածքներին ուղղված հարձակումների պարագայում»։
Ֆորումին տեսակապով մասնակցել են նաև Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ճապոնիայի ԱԳ հարցերով պատասխանատու պետնախարար Սուզուկի Կեիսուկեն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջահաբանան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...