Հասկանո՞ւմ եք, թե Սևանը հիմա ինչ վիճակում է և ում ձեռքերում. Վահագն Վարագյան
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարի ասուլիսին։
«Շրջակա միջավայրի նախարարի ժ/պ-ի ասուլիսը տեսա՞ք: Ողբամ քեզ Սևան, ողբամ քեզ բնապահպանություն: Հասկանո՞ւմ եք, թե Սևանը հիմա ինչ վիճակում է և ում ձեռքերում: Այս մարդիկ նույնիսկ չեն կարողանում պատշաճ մամուլի ասուլիս կազմակերպել: Կարելի էր չէ՞ գոնե եղանակային պայմանները ճշտել, թե՞ կարելի էր, բայց ձեռնտու չէր, որ էսպես լղոզեիք և անցներ գնար: Սա մամուլի ասուլիս չէր, սա մամուլի ասուլիսի ծաղր էր: Նախարարի ժ/պ-ն այն հարցին, թե այլ հարցեր կա՞ն, ասում է՝ «ստեղ մի տեղ պահեք էլի, իջնող կա», «հնարավո՞ր է, նավաստուն ասեք՝ մի քիչ արագ քշի»: Եթե խոսենք մասնագիտական հարցերից, նախարարի ժ/պ-ն պնդում է, թե լողալու համար տարածքային սահմանափակում չկա, սիգի հետ կապված էլ նշում է, որ չունենք քանակային խնդիր, իսկ այն հարցին, թե ձուկն այս պահին վտանգավո՞ր է մարդու առողջության համար, թե՞ ոչ, պատասխանում է՝ «ոչ, ոչ, վտանգավոր չի»՝ հավելելով, որ հետազոտություն չի իրականացվել, և որ դրա իրականացումը շատ բարդ է: Հարց է առաջանում չէ՞՝ այդ դեպքում ինչի՞ վրա եք հիմնվում՝ հերքելով ձկան վնասակարությունը, դեռ մի բան էլ նախատեսում եք ձուկն ուղարկել բանակ: Իսկ տարածքների մաքրման հարցում ֆիքսվեց, որ նախատեսված 750 հեկտարից մաքրված է միայն մոտավորապես 150 հեկտարը: Լրագրողի մտահոգությանը, թե այսքան կարճ մնացած ժամանակահատվածում կհասցնեք արդյո՞ք ևս 600 հեկտար մաքրել, նախարարի ժ/պ-ն պատասխանում է՝ «պետք է նենց անենք, որ հասցնենք», լրագրողը շարունակում է հարցադրումը՝ «իսկ եթե չստացվի՞»: Ի պատասխան դրան հնչում է նախարարի ժ/պ-ի «պետք է նենց անենք, որ չստացվել չլինի» պատասխանը: Մի խոսքով՝ անպատասխանատու բաժակաճառեր: Եվ այսպես. երեք տարվա կյանք ունեցող Սևանի ճահճացման պրոցեսների մասին տրված մամուլի ասուլիսից ի՞նչ ենք ֆիքսում. բոլոր հարցերը գտնվում են քննարկման, բանակցությունների և փաստաթղթերի փուլում, ոչ մի ռեալ գործընթաց այս պահին չի իրականացվում:
Ի՞նչ ունենք այս պահին.
1. Ունենք ճահճացող Սևան:
2. Ունենք կրճատվող ձկնապաշարներ և անհետացման եզրին կանգնած ձկան տեսակներ:
3. Ունենք անսահմանափակ քանակությամբ ցիանոբակտերիաներ:
4. Ունենք բույսերը բակտերիաներից ու ջրիմուռներից չտարբերող որոշում կայացնող պաշնոնյաներ:
Սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է, ուղղակի աղետ»,-գրել է Վարագյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...