Բրազիլիայում ավտովարորդները հրաշքով խուսափել են ինքնաթիռի հետ բախումից
Բրազիլիայում ինքնաթիռի վաճառքի համար նախատեսված «թեստ-դրայվի» ժամանակ ինքնաթիռը խափանվել է։ Դրա շարժիչն ուղղակի հանգել է, երբ ինքնաթիռը 300 մետր բարձրության վրա է եղել։ Արդյունքում` փոքր ինքնաթիռը սկսել է ընկնել։ Անկման տեսանյութը հրապարակվել է Daily Mail կայքում։
Անկման ժամանակ այն կառչել է փողոցի երկայնքով տարածվող էլեկտրալարերից ու ընկել հենց փողոցի վրա, երբ այդտեղով անցնում էին մեքենաներ։ Բարեբախտաբար, ինքնաթիռն ընկել է մեքենաների միջև, ու հնարավոր է եղել խուսափել նրա մասնակցությամբ «ավտովթարից»։
Ինքնաթիռի օդաչուն և գնորդը ծանր վնասվածքներ չեն ստացել ու ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռից։ Փոքր ինքնաթիռը զգալի վնասվել է․ դրա շարժիչն ու թևերից մեկը լրիվ շարքից դուրս են եկել, թեև իրանն ամբողջական է մնացել։

Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...