Բարձր միավոր ստացած և բուհեր չընդունված դիմորդները ԵՄՀ հեռակա համակարգում կարող են սովորել անվճար կամ զեղչով
Եվրասիա միջազգային համալսարանը միասնական քննությունների արդյունքներով 13-15 միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին կընդունի հեռակա համակարգ ուսման վարձավճարի արտոնյալ պայմաններով (50% զեզչի հնարավորությամբ), իսկ 16-20 միավոր վաստակած ուսանողները կսովորեն ԱՆՎՃԱՐ։ Հեռակա համակարգում սովորող բոլոր դիմորդները կստանան հնարավորություն մասնակցելու առկա համակարգի դասերին՝ լիարժեք օգտվելով առկա համակարգում ուսումնառելու հնարավորությունից։
Ուսման վարձի արտոնություններ ըստ միասնական քննության արդյունքների սահմանված են նաև երկկողմանի ծնողազուրկ դիմորդների, հաշմանդամություն ունեցող դիմորդների, վերջին 2 տարում բանակից զորացրված դիմորդների, սահմանամերձ բնակավայրերից դիմորդների, միակողմանի ծնողազուրկ դիմորդների, հեռավոր (120 կմ և ավելի) բնակավայրերից դիմորդների համար։
Հավելյալ տեղեկատվություն տեղադրված է Եվրասիա միջազգային համալսարանի կայքէջում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...