«Այն, որ այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի՝ միանշանակ է». Տ. Աբրահամյանը՝ սահմանին ԱԹՍ-ների օգտագործման մասին
Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Այն, որ այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի՝ միանշանակ է։ Ժամանակակից տեխնոլոգիաները կյանքի որակի բարելավմանը զուգահեռ որոշ դեպքերում մեծ ռիսկեր են առաջացնում հատուկ պահպանվող օբյեկտների, սահմանային ենթակառուցվածքների տեղի, դիրքի, ֆունկցիոնալ նշանակության դետալների հրապարակայնացման տեսանկյունից։
Կանոնակարգումից ոչ պակաս կարևոր է էֆեկտիվ վերահսկողության իրականացումը, որովհետև կան ուղղություններ, որտեղ կան կարգավորումներ, սակայն չկա վերահսկողություն, ինչի արդյունքում դրված խնդիրները իրենց նպատակին չեն ծառայում»։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...