ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարարին
ԱՄՆ-ի իշխանությունները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարար, Օսման Քավալային։ Նա արդեն 1001-րդ օրն է անցկացնում բանտում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
«Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ և արագ հանգուցալուծում տալ գործին», – նշվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ` սույն տարվա փետրվարի 18-ին ազատ էր արձակվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալան։
Սակայն ժամեր անց Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Օսման Քավալայի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել:
Քավալան այս անգամ մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդված հատկանիշներով, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձ»։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է հատնել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։
Հիշեցնենք, որ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...