Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց անցկացրեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Հուլիսի 28-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։
Հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։
Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...