Կոտայքի մարզի Նոր Գեղի տարածքի ոռոգման համակարգի` երկաթյա խողովակի մեջ հայտնաբերվել է գլխատված ու քայքայված դի
Այսօր, հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս․ Քոչարյանի հանձարարականով՝ Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Ոստիականության Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվեցին օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, իսկ Նոր Հաճնի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...