Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել
Դատարանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատրոովին չթույլատրեց հատել Հայաստանի սահմանը։ Այսօրվա դատական նիստում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց դատարանին ուղղված իրենց դիմումը, որով խնդրում էին թույլատրել Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը՝ մեկնելով Վրաստան՝ իր ծննդավայր։
Ըստ պաշտպանի՝ օգոստոսի մեկից վրացական կողմը սահմանափակումները հանելու է, և կա հնարավորություն, որ Խաչատուրովը կարող է օգոստոսի մեկից հետո մեկնել Վրաստան և պարտադիր մեկուսացման կանոններին չենթարկվել։
«Պարոն Խաչատուրովի՝ ՀՀ –ում չլինելու պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվի, նա ընդամնեը երկու օրով է բացակայելու Հայաստանից, հեռախոսահամարը հասանելի է լինելու»,- ասաց փաստաբանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ այս պահին հայտնի է միայն գործող հետևյալ կարգը, ըստ որի՝ ՀՀ ժամանելուց հետո բոլոր անձինք 14 օր պետք է մեկուսանան։ Նույնը կարող է լինել նաև Վրաստան մեկնելու դեպքում։ Այսինքն՝ կարող է իրավիճակ ստեղծվել, որ Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։ «Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Դանիբեկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...