ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին. AntiFake
Երեկվանից քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց պատգամավորն է:
Արդեն առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսի ընթացքում նշեց, որ խոսել է Հայկ Սարգսյանի հետ: Պատգամավորը իր խմբակցության ղեկավարին հավաստիացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում: Միջոցառման տարածքում ընդամենը «մի պահ է» եղել: Մակունցը հերքել էր նաև այն տեղեկությունը, թե Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստի գոտու հետ:
AntiFake.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր «White Shorja» լողափից օրվա տարբեր ժամերին Հայկ Սարգսյանի փարթիից: Կադրերն արված են մինչև մութն ընկնելը, մթնշաղին և ուշ գիշերը, որոնք կրկին փաստում են, որ իշխանական երկու ներկայացուցչիչները ստել են հանրությանը՝ շտապելով հերքել Հայկ Սարգսյանի օրինախախտ վարքն ու արտոնյալ կարգավիճակը:
Ավելին, չնայած նրան, որ Լիլիթ Մակունցը հերքել է Հայկ Սարգսյանի կապը լողափի և միջոցառման կազմակերպման հետ, սակայն մեր ձեռքի տակ եղած կադրերը և մեզ հասած տեղեկություններն ասում են ամբողջովին հակառակը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է պատգամավորը կազմակերպչական կեցվածքով զրուցում տարբեր անձանց հետ:
Թե ինչպես է ստացվել, որ բազմամարդ, հակահամաճարակային կանոնների կոպտագույն խախտումներով և դեռևս 10 օր առաջ ծրագրված միջոցառումը վրիպել է երեկ ամբողջ օրը Սևանում խստացված «ռեյդեր» իրականացրած ոստիկանության աչքից, կարելի է ենթադրել: Այս հարցում օգնության է գալիս նաև լողափնյա համերգին երգած Գոռ Սուջյանը: Վերջինս ArmDaily.am լրատվականին տված հարցազրույցում ասում է, որ իրեն ներկայացրել են, որ «ամեն ինչ հստակեցված և համաձայնեցված է եղել պարետատան հետ»: «Արդեն մեկ ամիս է, որ գովազդվում է համերգը և ես համոզված էի, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է լինելու, դրա համար տարօրինակ չէր, այլ զարմանալի էր, քանի որ վաղուց նման միջավայրում չէի եղել», - ասել է Գոռ Սուջյանը:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ ենթադրաբար պարետատունը որոշակի երաշխիքներ է տվել իշխանական պատգամավորի մասնակցությամբ միջոցառումն անխոչընդոտ անցնելու համար: Բացի այդ, ստացվում է, որ իշխանության գրկում կան արտոնյալներ, որոնք թքած ունենալով պարետատան և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների վրա, կազմակերպում են բազմամարդ փարթիներ և մեծ հաշվով անպատիժ մնում: Այդ արտոնյալներից է Նիկոլ Փաշինյանի ընկերոջ որդին՝ պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը: Իսկ իշխող խորհրդարանական ուժի ղեկավարը շտապում է արդարացնել նրան հանրության աչքերում:
Էքսկլյուզիվ կադրերը՝ ստորև.
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ
Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դաստոյնի» հակահարված ենք տվել ազերիներին. պատմում է «Հայկական Տուն» խանութի սեփականատերը
Ռուսաստանի Շաբլվկայում գտնվող «Հայկական տուն» խանութը ադրբեջանցիների հարձակումից հետո այսօր արդեն աշխատում է...
Exclusive. Տեսանյութ. Կադրեր, թե ինչպես է Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս Սուքիասյանին պատկանող գրասենյակից
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին , որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռ...
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...