Քաղաքականություն

Քաղաքապետը 2 դպրոցի տնօրենի ազատել է պաշտոնից

Քաղաքապետը 2 դպրոցի տնօրենի ազատել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն, հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի…

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն, հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։

Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը։

Նույն որոշմամբ Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից, ազատվել Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250