Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակ ունի, քրեական գործով հարցաքննվել է
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: ԲՀԿ-ն հայտնեց, որ նրա այդ որոշման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն:
Tert.am-ի տեղեկություններով, սակայն, պատգամավորի այդ որոշումը պայմանավորված է նրա մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում պատգամավորը դատավարական կարգավիճակ ունի:
Քրեական գործի և Բագրատյանի դատավարական կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների համար լրատվամիջոցը պարզաբանում է խնդրել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին. «Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով»:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...