Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար. Ռուսաստանում հայերի միությունը հորդորում է զգոն լինել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել են հայերի վրա։ Ռուսաստանում հայերի միությունը տեսանյութ է հրապարակել։
«Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց օգնող հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել հայերի վրա, ընդ որում` ծեծել են նաև մի ադրբեջանցու ՝ շփոթելով նրան հայի հետ»,– գրված է միության ֆեյսբուքյան էջում։
Մոսկվայի իրավապահները ձերբակալել են մի խումբ ադրբեջանցի հանցագործների։
Ռուսաստանում հայերի միությունը հորդորում է լինել զգոն և չտրվել սադրանքների` միաժամանակ նշելով, որ ադրբեջանցիների վայրագությունների մասին տեղեկություններ են գալիս նաև աշխարհի այլ երկրներից։
Տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...