Բանակից հետո երկրորդ տեղը, որ պետք է փող հատկացել՝ Սևանն է. Սանոսյան
Ցավոք սրտի, արդեն 3 տարի է՝ Սեւանի կանաչելու պրոցեսն ունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Շորժա համայնքում՝ Սեւանա լճի ափին տեղի ունեցած ասւոլիսի ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Այս պրոցեսը միշտ եղել է, բայց մասշտաբներն այլ են եղել եւ սեզոնայնությունն է այլ եղել, հիմնականում եղել է սեպտեմբեր ամսին եւ շատ քիչ ծավալով»,- ասաց Սանոսյանը:
Մարզպետի խոսքով՝ լճի կանաչման դեմ աշխատանքներ տարվում են, բայց դրանք կարծես բավարար չեն. «Խոստովանում եմ, որ մեր աշխատանքները կարծես բավարար չեն, մաքրվող տարածքների հետ կապված, գետերի վրա մաքրման կայանների, ափերին գտնվող օբյեկտներում մաքրման կայանների տեղադրման առումով թեեւ որոշակի աշխատանք կա, բայց այդ աշխատանքները դանդաղ են ընթանում՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, եւ մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ բանակից հետո երկրորդ տեղը, որ պետք է փող հատկացնել՝ Սեւանա լիճն է: Մեր կառավարությունը, մեր գործընկերները, կարծում եմ, սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամ ասել եմ, եւ այդ ուղղությամբ այս պահին լրջագույն աշխատանքներ են տարվում»:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...